ԱԺ-ում շարունակվում է քննարկվել Աժ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Արեգա Հովսեփյանը պատասխանում է պատգամավորիների հարցերին։
«Երբ ես ներկայացնում էի «Ուժեղ Հայաստան» կուսակցության արտաքին քաղաքականության հինական դրույթները, ես հստակ ներկայացնում էի, որ մեկ կախվածությունը մեկ կենտրոնից միշտ հղի է տռիսկերով։ Միշտ պետք է դու ունենաս դիվերսիֆիկացիա, առավել ևս տնտեսական դիվերսիֆիկացիա, որովհեև մենք գիտենք, հենց այսօր էլ մեր գյուղացիները բախվում են այդ խնդրին», ասել է Արեգա Հովսեփյանը, պատասխանելով Հռիփսիմե Գրիգորյանի հարցերին, նշելով, որ դիվերսիֆիկացիայի բացակայության պատճառով բերքը մնում է ծառերին, գյուղացին չի կարողանում իրացնել արտադրանքը։
Նա անդրադարձավ անվտանգային համակարգի բաղադրիչներին, նկատելով, որ առաջին բաղադրիչը ուժեղ, հզոր, հայկական, արդիական բանակն է։
Թեկնածուին հարցեր են ուղղում հիմնականում ՔՊ խմբակցության ներկայացուցիչները։