Սեպտեմբերի 14-28-ը Երևանում և մարզերում կանցկացվի «Թէատրոն» միջազգային ֆրանկոֆոն փառատոնը


Մշակույթ


Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 14-28-ը Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ Երևանում, Գավառում, Մեղրիում և Արտաշատում տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը։

Փառատոնը, որն այս տարի նվիրված է ՀՀ անկախության 35-ամյակին, կմիավորի թատրոնը, ժամանակակից պարը, դրամատուրգիան, երաժշտությունը, մշակութային հանդիպումներն ու սոցիալական ծրագրերը։

Երկու շաբաթ շարունակ Հայաստանը կդառնա ստեղծագործության, մշակութային երկխոսության և հանդիպումների տարածք։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *