
Խոշոր խափանումն ազդել է ամերիկյան OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների վրա, այդ թվում՝ ChatGPT չաթբոտի վրա: Տվյալները Downdetector պորտալինն են, որը մոնիթորինգ է անցկացնում հայտնի ինտերնետային ռեսուրսների վերաբերյալ: Պորտալի տվյալներով՝ բողոքների մեծ մասը ստացվել է Մեծ Բրիտանիայից, որտեղ խնդիրների մասին հայտնել է ավելի քան 7600 մարդ։
Խափանումը նկատվել է նաև Բելգիայում (1300), Գերմանիայում (5800), Իսպանիայում (2100), ԱՄՆ-ում (1800) և Ֆրանսիայում (3600), Հայաստանում: