Մոսկվան ՀՀ-ԵՄ շփումները դիտարկում է որպես տարածաշրջանում իր ավանդական տնտեսական և քաղաքական ազդեցությանը մարտահրավեր․ Brussels Signal

Ռուսաստանը պահանջել է, որ Հայաստանն ընտրություն կատարի Եվրամիության և Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միության միջև՝ մեծացնելով ճնշումը Երևանի վրա՝ հրաժարվելու երկու ուղիները միաժամանակ ընտրելու փորձերից․ գրում է Brussels Signal-ը։

Մոսկվայի կարևորությունը Երևանի համար շատ ավելի մեծ է, քան առևտուրը։ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և էներգակիրների խոշոր մատակարարը, մինչդեռ երկու երկրներն ավանդաբար պահպանել են սերտ ռազմական և անվտանգային կապեր։

Հայաստանը պաշտոնապես դեռևս Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է, չնայած Երևանը սառեցրել է իր մասնակցությունը դաշինքի քաղաքական գործունեությանը 2024 թվականի փետրվարից։

Այնուամենայնիվ, Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ խորացել են։ Հայաստանի սահմանադրության համաձայն՝ անդամակցության վերաբերյալ ցանկացած որոշում պահանջում է հանրաքվե։

Այդ փոփոխությունն արագացավ 2026 թվականին։

Մերձեցման աշխարհաքաղաքական չափումը ճանաչվել է եվրոպացի առաջնորդների կողմից։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը մայիսի 3-5-ն այցելել էր Հայաստան, ասել է, որ երկիրն ընտրել է «դեպի Եվրոպա» ուղին։

Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթեց 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում: Քվեարկությանը նախորդել են Ռուսաստանի ձեռնարկած մի շարք առևտրային միջոցառումներ: Մայիսի 22-ից Ռուսաստանի գյուղատնտեսական կարգավորող մարմինը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը, սահմանափակել է հայկական ծաղիկների ներմուծումը՝ ավելի ուշ արգելքները տարածելով բանջարեղենի, խաղողի, կորիզավոր և չորացրած մրգերի վրա: Հունիսի 12-ից կասեցրել է հայկական բոլոր կարանտինային մթերքների ներմուծումը՝ վկայակոչելով բուսասանիտարական խախտումները:

Բրյուսելն աջակցել է քաղաքական տեղաշարժին ֆինանսական աջակցությամբ:

Մոսկվան ՀՀ-ԵՄ շփումները դիտարկում է որպես տարածաշրջանում իրավանդական տնտեսական և քաղաքական ազդեցությանը մարտահրավեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *