Իսրայելը հարվածել է թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող ավիաբազային

Սիրիական պետական ​​«El Ikhbariye» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Իսրայելի բանակը վաղ առավոտյան 8 ավիահարված է հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աբու Զուհուր ռազմական ավիաբազային։ Նշենք, որ այն սահմանակից է Թուրքիային ու գտնվում է թուրք-սիրիական սահմանից 70 կմ հեռավորության վրա։

Հաղորդվել է, որ զոհեր ու վիրավորներ չկան։

Աղբյուրը նշել է, որ տվյալ օբյեկտը չի շահագործվում 2012-ից և ներկայումս գտնվում է Սիրիայի զինված ուժերի վերահսկողության ներքո, հաղորդում է Ermenihaber-ը։

Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը հայտնել է, որ հարձակումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ թուրքական ռազմական պատվիրակությունը վերջին օրերին այցելել էր ավիաբազայի վերագործարկման ջանքերի շրջանակներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *