ԱԽ քարտուղարը Եգիպտոսի դեսպանի հետ տարածաշրջանային զարգացումներն է քննարկել

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 19-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին:

Դեսպան Աֆիֆին շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու գործունեության ընթացքում:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերի զարգացմանը եւ հետագա համագործակցությանը վերաբերող հարցերը: Անդրադարձ են կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *