Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում շտապօգնության բժիշկները հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմին․ Shamshyan.com

Օգոստոսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել է անչափահաս տղայի մարմին. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ մահացածը նույն տան բնակիչ, 8-ամյա Կ․ Լ․-ն է։Ահազանգով դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *