Իրենց արածը տղամարդավարի չի. ամեն խոսքից հետո սադրիչ քոմենթ են անում. Ղազինյանը՝ ԱԺ–ում միջադեպի մասին

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից յուրաքանչյուրի ելույթից հետո մեկնաբանություն են անում, սարքել են իրենց դուքյանը, ես ընդամենը ասում էի՝ քոմենթ մի արեք։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ մեկնաբանելով ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանի կարգադրությամբ, անվտանգության աշխատակիցները մտան դահլիճ, որ դուրս բերեն Դավիթ Ղազինյանին։

«Ամեն խոսքից հետո քոմենթ են անում, էս մարդիկ որոշել են, որ իրենք պիտի ելույթ ունենան ամեն խոսքից հետո։ Ամեն խոսքից հետո նախագահողը քոմենթ էր անում։ ԱԺ կանոնակարգ օրենքում, չկա այդպիսի հասկացություն։ Հատուկ զսպեցի, ասեցի, հորդորեցինք, բայց ամեն խոսքից հետո քոմենթ է ու պրիտոմ սադրիչ։ Ժողովուրդ ջան, դա իրոք նորմալ չի, էլի»,–ասաց նա։

Ղազինյանը տեղեկացրեց, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հեռանում են ԱԺ շենքից և այսօր չեն վերադառնա։

«Այդպես հատուկ չենք քննարկել, բայց մեր խմբակցությունը, ի նշան աջակցության ինձ, որպես ֆրակցիայի անդամ և նաև իրենց բողոքը արտահայտելով նախագահության կողմից իրենց վերապահված լիազորությունների չարաշահման, որոշեցինք լքենք։ Վաղը նիստին մասնակցելու որոշում չունենք, բայց ըստ երևույթին, կմասնակցենք։ ՔՊ–ն պետք է լուրջ հետևություններ անի և իրենց պահեն ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի։ Չի կարելի, 100-150 ՊՊԾ տղաների ներս գալը… ես չեմ ուզում կոպիտ որակումներ տամ, բայց ամեն դեպքում, տղամարդավարի չի։

Ես ընդամենը ասել եմ՝ սա օրենքո՞վ է, ինչը դուք հիմա անում եք։ Ասում է՝ լռեք։ Այսինքն ի՞նչ անենք, նստես անընդհատ լռես ու տեսնես, թե ամեն ընդդիմադիր պատգամավորի ելույթից հետո իրենք ի՞նչ են անում։ Այնքան իրենք սահմանները կորցրել են, որ պատկերացրեք այսօր անգամ Աննա Գրիգորյանը ելույթի ժամանակ ընդհատեց պատգամավորին, ինքը սկսեց խոսել։ Թող հետևություններ անեն ուղղակի»։

«Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *