Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանը ավարտել է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում. Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նրա հետ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Կառավարությունից:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության և Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության և դրա հետագա ընդլայնման կարևորությունը։

Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ Կառավարությանը համատեղ աշխատանքի և արդյունավետ փոխգործակցության համար։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում ևս երկու երկրների միջև գործակցությունը կզարգանա բոլոր ուղղություններով։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կրթության, տեխնոլոգիաների, առողջապահության և այլ ոլորտներում կապերի հետագա զարգացման շուրջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *