Գյումրիում գազի արտահոսքից պայթյուն է եղել, փլուզվել է տան մոտ 40 քմ հատվածը․ մեկ անձ հոսպիտալացվել է

Օգոստոսի 19-ին՝ ժամը 16։04-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մադոյան փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսվել: 

ՆԳՆ Փրկարար ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Ըստ նախնական տվյալների՝ տանը գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է տան մոտ 40 քմ հատվածը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *