Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերում դեղձի մթերման խնդիրը շարունակում է անհանգստացնել գյուղացիներին։ Բերքը ստիպված են վաճառել անգամ 40-100 դրամով, մինչդեռ խանութներում դեղձի գինը մի քանի անգամ բարձր է։ Գյուղացիները պահանջում են լուծում, իսկ Էկոնոմիկայի նախարարությունից խոստանում են մթերողների համար աջակցության ծրագիր։