Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է

ՆԳ նախարարությունը շարունակում է իրազեկման արշավը, որի նպատակն անչափահասների նկատմամբ բռնության և նման երևույթների կանխարգելման ուղղությամբ հանրային իրազեկվածության բարձրացումն է։

Շարքի հերթական թողարկման շրջանակում իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը ներկայացնում է անչափահասների նկատմամբ ֆիզիկական բռնության հնարավոր հետևանքներն ու կանխարգելման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել՝
– անչափահասների նկատմամբ ֆիզիկական բռնության լատենտայնությանը,
– ֆիզիկական բռնությունը որպես դաստիարակչական մեթոդի կիրառման անթույլատրելիությանը,
-բռնության ազդեցությանը երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջության վրա,
– բռնության դեպքերին պատշաճ արձագանքման կարևորությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *