«Մոսադ»-ի ղեկավար Ռոման Գոֆմանը օգոստոսի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շայբանիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրի։
Զրույցը տեղի է ունեցել Իսրայելի կողմից Սիրիայի հյուսիսում գտնվող ռազմական ավիաբազային հարված հասցնելուց ընդամենը մի քանի օր առաջ։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Գոֆմանի և ալ-Շայբանիի միջև շփումը դարձել է Իսրայելի և Սիրիայի նոր կառավարության միջև ամենաբարձր մակարդակի շփումներից մեկը (Բաշար Ասադի տապալումից ի վեր)։
Իսրայելի ՌՕՈւ-ն օգոստոսի 18-ին հարվածներ է հասցրել Իդլիբ նահանգում գտնվող Աբու ալ-Դուհուր ավիաբազային։ Իսրայելը հայտարարել է, որ Սիրիան հայտնվել է անվտանգային պայմանավորվածությունները խախտելու շեմին, քանի որ պատրաստվել է թույլատրել թուրք զինվորականների տեղակայումը ռազմաբազայում։ Թուրքիան հերքել է այս մեղադրանքները և դատապարտել հարվածները։
«Մոսադ»-ի գործունեության վերաբերյալ հարցերով զբաղվող Իսրայելի վարչապետի աշխատակազմը և Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչը դեռևս չեն մեկնաբանել հեռախոսազրույցի մասին տեղեկությունը։