«Հրապարակ»․ Իջեւանի սուպերմարկետում բանկային քարտով առեւտուր չեն անում

Մինչ Նիկոլ Փաշինյանը ՀԴՄ կտրոններ է հրապարակում, ոչ կանխիկ առեւտրի քարոզ անում, նրա հայրենի Իջեւան քաղաքի «Բազե» սուպերմարկետում բանկային քարտով առեւտուր չեն անում կամ մեծ դժվարությամբ են անում։

Օգոստոսի 18-ին մարզի մի բնակչից էլեկտրոնային նամակ եմ ստացել․ «Շատ բարկացած եմ, չգիտեի՝ ինչպես բարձրաձայնել այս մասին, եւ որոշեցի դիմել ձեր օգնությանը։ Այսօր, ժամը 14-ն անց 35-ին Իջեւանի «Բազե» խանութում էի, 2 հատ հաց գնեցի, ցանկանում էի վճարել թոշակի քարտով, աշխատողն ասաց, որ խնդիր կա, եւ քարտով վճարում չի լինում, բայց ասաց՝ ամեն դեպքում բերեք փորձենք, փորձեցինք, եւ վճարումը ստացվեց։

Нет описания.

Нет описания.

Աշխատողն ուրախացած ասաց իր կողքի «կասսայի» աշխատողին, որ ստացվեց քարտով գործարքը, ի պատասխան լսվեց հետեւյալը՝ բայց ո՞վ էր ասել, որ չի ստացվում, գործարքը ստացվում է, բայց մենք քարտով առեւտուր չենք անում։ Մոտեցա նույն «կասսային»՝ վճարելու մնացած առեւտրի համար, որը կազմում էր 2 հազար 370 դրամ, տվեցի նույն քարտը, զարմացած նայեց ինձ ու ասաց, որ քարտով չի ստացվում վճարել, ես էլ ասացի՝ բայց հենց նոր ձեր կողքի կասսայում ստացվեց, ավելի զարմացած նայեց ինձ ու ասաց՝ ես էլ հենց նոր ասացի, որ քարտով առեւտուր չենք անում, դրսում բանկոմատ կա, մոտեցեք բանկոմատին։ Քանի որ հեռվից էինք գալիս եւ սոված էինք, ստիպված մոտեցա գումարը կանխիկացնելու, արդեն ոչ թե թոշակի, այլ՝ ուրիշ քարտի, բանկոմատի վրա արեւ էր ընկնում, դժվար էր գործարք կատարելը։ Ես էլ, ջղայնացած, չկարողացա ոչինչ անել, կանչեցի խանութի աշխատողներից մեկին, սա շատ բարեհամբույր օգնեց ինձ, մոտեցա «կասսային», ու նույն աշխատողը հիմա էլ, թե՝ ինչո՞ւ եք ուշանում, երկա՞ր պիտի սպասեմ, որ գաք վճարեք, հերթ է գոյանում։

«Որ քարտով առեւտուր անեիք, ստիպված չէիք լինի սպասել»,- պատասխանեցի ես ու դուրս եկա խանութից՝ առանց վճարման կտրոնը վերցնելու։ Ես չգիտեմ՝ ինքը կտրոնը տպե՞ց, թե՞ ոչ։ Խնդրում եմ՝ բարձրաձայնեք այս մասին։ Եթե հնարավոր է՝ մի հրապարակեք իմ ով լինելը»։

Հավելեմ, որ Իջեւանում նույն սեփականատիրոջը պատկանող 4 հատ «Բազե» սուպերմարկետ կա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *