ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ տնտեսական արշավի մեկնարկի մասին՝ Թեհրանին խոստանալով տնտեսական պատերազմ և մեկուսացում․ գրում է Reuter-ը։
Թրամփն ասել է, որ Իրանի հետ առևտրային կամ ֆինանսական կապեր ունեցող ցանկացած երկիր կարող է բախվել հսկայական տնտեսական հետևանքների։ ԱՄՆ նախագահը մասնավորեցրել է, որ Վաշինգտոնի բիրտ ուժը կզգան այն ընկերությունները՝ ֆինանսական, նավթային և այլն, որոնցով Իրանը փորձում է շրջանցել ամերիկյան պատժամիջոցները։