
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չաջակցի Լիլիթ Գալստյանի թեկնածությանը, ապա դա, իր գնահատմամբ, կնշանակի, որ իշխանությունը չի ցանկանում ընդդիմության ներկայացուցչին տեսնել համապատասխան պաշտոնում։
Լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը նշել է, որ իրենց խմբակցությունն արդեն առաջադրել է իր թեկնածուին և այլ թեկնածու ներկայացնելու մտադրություն չունի։
Նրա խոսքով՝ հարցը կապված չէ անձնական գործոնի հետ, քանի որ իրենց համար սկզբունքային է ընդդիմադիր թեկնածուի առաջադրումը և ընտրության հնարավորությունը։
Գրիգորյանը նաև նշել է, որ ստեղծված իրավիճակի հետ կապված խմբակցությունն ունի մի քանի հնարավոր գործողությունների սցենար, սակայն այս պահին անհրաժեշտ է սպասել և հետևել հետագա զարգացումներին։