Փաշինյան․ Հերթական ողբերգական միջադեպի պատճառը ԶՈՒ–ում կանոնների պահպանման հետ կապված համակարգային խնդիրներն են

Զինծառայողի կյանք խլած հերթական ողբերգական միջադեպի պատճառը Զինված ուժերում կանոնների պահպանման հետ կապված համակարգային խնդիրներն ու անսարք տեխնիկայի շահագործումն են դարձել։ Այս մասին օգոստոսի 20-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նշել է, որ քննությունը պետք է հստակ պատասխաններ տա տեղի ունեցած ողբերգության պատճառների վերաբերյալ հարցերին։ «Ցավոք, երեկ կրկին միջադեպ է տեղի ունեցել․ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել զինծառայողների, նրանցից մեկը, ցավոք, մահացել է։ Ընդ որում, վրաերթը կատարվել է մի մեքենայով, որն ընդհանրապես շահագործման ենթակա չէր։ Այս դեպքը կրկին ցույց է տալիս, թե որքան համակարգային բնույթ ունեն մեր խնդիրները։ Սկզբում շահագործման համար ոչ պիտանի տեխնիկան բեռնում են, հետո դրանով դուրս են գալիս ճանապարհ, և արդյունքում նման բան է տեղի ունենում։ Տեխնիկայի դուրսբերման բոլոր հանգամանքներն ու պատճառները պետք է մանրամասն քննվեն», – նշել է Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *