Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը X սոցիալական հարթակում գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկիրը նեքաշում է Սիրիայում «վտանգավոր արկածախնդրությունների» մեջ։ «Էրդողանը Թուրքիան ներքաշում է վտանգավոր արկածախնդրությունների մեջ Սիրիայում։ Իսրայելը ոչ մեկին թույլ չի տա սպառնալ իր անվտանգությանը», – գրել է Կացը:
«Ավելի լավ կլինի, որ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում շարունակի իրականությունից կտրված, երևակայական հռետորաբանությունն Իսրայելի դեմ, քան փորձի ստուգել ինքնապաշտպանվելու Իսրայելի վճռականությունը», – հավելել է նա։