Այս իշխանության հաշվարկն այն է, որ Վեհափառին դատվածության պիտակը վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը մեջբերումներ է արել Հայաստանի Հանրապետության կառավարության 2026–2031 թվականների ծրագրի «Հոգևոր անվտանգություն»  ենթավերնագրից, որտեղ գրված է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով ջանքեր են գործադրվելու հետևյալ օրակարգի իրագործման համար՝

1. Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն»»։

Այնուհետև նա գրել է. «Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական հետապնդումը պետք է դիտարկել այս քաղաքական ծրագրի իրականացման համատեքստում:

Հետագան ցույց կտա, թե Հայաստանի Հանրապետության դատական համակարգը, որը վաղուց ի վեր դադարել է հանդիսանալ դատական իշխանություն, արդյոք կկազմի այս` ոչ լեգիտիմ իշխանության կողմից մշակված քաղաքական ծրագրի մաս, թե ոչ:

Հասարակության մեծամասնության կարծիքն այլևս չարտահայտող այս իշխանության (49 %-անոց ընտրական կլեպտոկրատիայի) տրամաբանությունը և հաշվարկը, ամենայն հավանականությամբ, այն է, որ Վեհափառին քրեական հանցանքի մեջ մեղավոր ճանաչելով և նրան դատվածության պիտակը վերագրելով` այս անգամ կհաջողվի ապահովել նրա հեռացումը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *