Նա մեզ 10-րդ հանրապետության էլ կհասցնի

Գործարար Սամվել Կարապետյանը քննադատել է Հայաստանի՝ Չորրորդ Հանրապետություն մտնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ այդ ձևակերպման մեջ հնարավոր վտանգներ տեսնելով։

Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Կարապետյանը հայտարարել է, որ հանրապետությունների փոփոխությունը չպետք է կապվի տարածքային զիջումների կամ երկրի սահմանների փոփոխության հետ։ Նրա խոսքով՝ նման մոտեցման շարունակականությունը կարող է հանգեցնել նորանոր «հանրապետությունների» հռչակման։

«Փաշինյանը մեզ կհասցնի 10-րդ հանրապետության նույնպես, դրա համար պետք է թույլ չտալ»,- նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *