Սամվել Կարապետյանի պաշտպանությունը միջնորդել է դատական նիստերն անցկացնել նրա բացակայությամբ․ դատարանը մերժել է

Գործարար, բարերար և քաղաքական գործիչ Սամվել Կարապետյանի պաշտպանությունը միջնորդել է դատական նիստերն անցկացնել նրա բացակայությամբ։

Օգոստոսի 20-ի նիստում տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանի փաստաբանը նշել է, որ օրենքի նորմը վերաբերում է ազատության մեջ գտնվող ամբաստանյալներին, սակայն դատարանի ճկունության դեպքում այն կարող է տարածվել նաև Կարապետյանի վրա։ Փաստաբանը նաև նշել է, որ դա կխնայի պետական միջոցները՝ Կարապետյանին տեղափոխելու համար։ Դատավորը պարզաբանել է, որ օրենքը նախատեսում է նորմի կիրառումը ազատության մեջ գտնվող մեղադրյալների նկատմամբ, հետևաբար Կարապետյանի դեպքում դա անհնար է։

Փաստաբանը նաև հայտնել է, որ Կարապետյանին ՌԴ-ում իր բիզնեսին առնչվող մի շարք գործարքներ կնքելու համար անհրաժեշտ է ձևակերպել լիազորագիր, դրա համար նրան պետք է այցելի նոտարը, և մեկ օրով անհրաժեշտ է նրա ռուսական անձնագիրը։ Դատավոր Վահե Դոլմազյանը նշել է, որ նոտարի հետ շփման համար դատարանը խոչընդոտներ չի սահմանել։ Իսկ լիազորագրի մասով առաջացել են դժվարություններ․ դատարանը պետք է իմանա, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, և միայն հետո թույլ տա այն տրամադրել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *