Անհատ ձեռնարկատեր Արմինե Լագզյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում՝ «Լորդ» ռեստորանում (Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի, Ադելյան 12/1), իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ մի շարք նորմերի խախտումներ: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Այսպես՝
– սննդի կառույցի նախագծումը, կառուցվածքը, տեղակայումը չեն ապահովել հիգիենիկ աշխատանքային պայմաններ,
– չի բացառվել օդից փոխանցվող աղտոտումը, կեղտի կուտակումը, օտար մասնիկներիթափանցումը սննդամթերքի մեջ,
– չի պահպանվել կենդանիների, կրծողների և միջատների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
– կառույցը չի ունեցել լվացող և ախտահանող նյութերի` սննդամթերքից առանձնացված պահման տարածք,
– հատակն ունեցել է ճաքեր, չի ունեցել հարթ մակերես, պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
– խոհանոցի դեպի դուրս բացվող պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,
– սանհանգույցի դուռը հեշտորեն չի մաքրվել ու ախտահանվել, պատրաստված չի եղել հարթ և չներծծող մակերևույթ ունեցող նյութերից,
– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը ենթարկված չեն եղել պատշաճ մաքրման ու ախտահանման,
– սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: