Գազայի հատվածից երեք երեխայի բժշկական օգնություն ցուցաբերելու համար հատկացվել է 16 մլն 741 հազար դրամ (46,1 հազար դոլար – խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 20-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։
Այս գումարի մեջ ներառված են նաև Հայաստանի տարածքում հիվանդների տեղափոխման տրանսպորտային ծախսերը։ Միջոցները կհատկացվեն նախարարների կաբինետի պահուստային ֆոնդից։