Ֆիդանը Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում և Հորմուզի նեղուցում


Աշխարհ


Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ:
 
«Բանակցությունների ընթացքում քննարկել ենք Գազայում խաղաղության ծրագրի իրականացման հարցում առաջացած դժվարությունները և այն քայլերը, որոնք կարող ենք ձեռնարկել»,- տեղեկացրել է Ֆիդանը:
 
Թուրք դիվանագետը նշել է, որ կողմերը քննարկել են նաև Սիրիայում վերջին զարգացումները և կրկին ընդգծել են իրենց հաստատակամ աջակցությունն այդ երկրում խաղաղության և կայունության հաստատմանը:
 
Ֆիդանի խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը և դիմակայության մեջ ներգրավված կողմերի միջև շարունակվող բանակցությունների վերջին արդյունքները:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *