
Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգում ոստիկանական ուղղաթիռը բախվել է թեթեւ շարժիչավոր Cessna 150 ինքնաթիռի հետ։ Պատահարի հետեւանքով՝ զոհվել է ինքնաթիռի օդաչուն։ Երկու ոստիկաններ, որոնք գտնվել են ուղղաթիռում, ստացել են մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Բախումը տեղի է ունեցել օդանավակայանում վարժական թռիչք իրականացնելու ժամանակ։ Տեղի ոստիկանապետի գրասենյակը հայտնել է, որ ոստիկանները ընթացիկ պլանային ուսումնավարժական թռիչքն են իրականացրել եւ Cessna 150 ինքնաթիռն է կառավարումը կորցրած հարվածել ուղղաթիռին։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։