Lufthansa-ի Ֆրանկֆուրտ-Չիկագո չվերթը բորտում տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառով արտահերթ վայրէջք է կատարել Շոտլանդիայում

Օդանավում ստեղծված բժշկական արտակարգ իրավիճակի պատճառով Ֆրանկֆուրտ-Չիկագո չվերթն իրականացնող Lufthansa-ի ինքնաթիռը հինգշաբթի օրն արտահերթ վայրէջք է կատարել Շոտլանդիայի Գլազգո քաղաքում։

Ինչպես dpa գործակալությանը հայտնել են ավիաընկերությունից, Boeing 747-ում 358 ուղևոր է եղել։ Ուղևորներից մեկի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով անձնակազմը տագնապ է ազդարարել։

Օդանավին առաջնահերթ վայրէջքի իրավունք է տրվել Գլազգոյի օդանավակայանում, որտեղ հիվանդին անմիջապես հանձնել են բժիշկների խնամքին։ Անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելուց և ինքնաթիռը վերալիցքավորելուց հետո ինքնաթիռը կուղևորվի դեպի Չիկագո

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *