Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակել է Անիտա Օրբանին: Այս մասին Մադյարը հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ ապագա կառավարության մի շարք առանցքային պաշտոնների վերաբերյալ որոշումներն արդեն կայացված են.
-
Ֆինանսների նախարար՝ Անդրաշ Կարման,
-
Էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար՝ Իշտվան Կապիտանյա,
-
Առողջապահության նախարար՝ Ժոլտ Հեգեդուշ,
-
Պաշտպանության նախարար՝ Ռոմուլ Ռուսին-Սզենդի,
-
Շրջակա միջավայրի հարցերով պատասխանատու նախարար՝ Լասլո Գայդոս,
-
Գյուղատնտեսության և սննդի տնտեսության նախարար՝ Սաբոլչ Բոնա:
Ավելի վաղ Պետեր Մադյարը Facebook-յան իր տեսաուղերձում հայտնել էր, որ նոր կառավարությունը բաղկացած է լինելու 16 նախարարություններից: