Հյուսիսային Կորեան ծաղրել է Հարավային Կորեային՝ ԱՄՆ «խամաճիկ» անվանելով զորավարժությունների կրճատումից հետո

Հյուսիսային Կորեան ծաղրի է ենթարկել Հարավային Կորեային՝ անվանելով ԱՄՆ «խամաճիկ պետություն» այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն կարգադրել է կրճատել ամերիկա-հարավկորեական համատեղ զորավարժությունների ծավալը։

«Թրամփը հանկարծակի հրաման է տվել կրճատել զորավարժությունների ծավալը։ Դա Սեուլին դրել էց անհարմար դրության մեջ՝ ստիպելով չեղարկել այն զորախաղերը, որոնք նա այդքան սիրում էր», — հայտնել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, որին մեջբերել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Նրա խոսքով՝ Հարավային Կորեան «չի կարող նույնիսկ բողոքի մեկ բառ արտաբերել ամերիկացի զինվորների հեռանալու կապակցությամբ»։ «Այսպիսին է խամաճիկ բանակի անխուսափելի ճակատագիրը», — հայտարարել է Կիմ Յո Չժոնը։

Հայտարարությունները հնչել են այն բանից մեկ օր հետո, երբ Փհենյանը մերժել էր Թրամփի՝ Հյուսիսային Կորեայի հետ երկխոսությունը վերսկսելու փորձերը։ Կիմ Յո Չժոնը նաև կասկածի տակ է դրել ամերիկացի նախագահի այն պնդումը, թե իրեն հաջողվել է վերականգնել կապերը Կիմ Չեն Ընի հետ։

Ավելի ուշ Հյուսիսային Կորեան արձակել է կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների շարք՝ ցուցադրելով Վաշինգտոնի հետ բանակցությունների գնալու ցանկության բացակայությունը։

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան չորեքշաբթի հայտարարել էին, որ կավարտեն ամենամյա ամառային զորավարժություններն արդեն այս շաբաթ։ Դրանք սկսվել էին երկուշաբթի և ի սկզբանե պետք է շարունակվեին մինչև օգոստոսի 27-ը, սակայն Թրամփը հանձնարարել է Պենտագոնին կրճատել դրանց ծավալը՝ հղում կատարելով Կիմ Չեն Ընի հետ իր լավ հարաբերություններին, հաղորդել է Bloomberg-ը։

Միևնույն ժամանակ, որոշումն ընդունվել է առանց Սեուլի հետ նախնական համաձայնեցման։ Թրամփը նաև ակնարկել է, որ գործոններից մեկը Հարավային Կորեայի դիրքորոշումն էր և Իրանի դեմ ամերիկյան պատերազմին նրա անբավարար աջակցությունը։

Սկզբում Վաշինգտոնի որոշումը Սեուլի համար անակնկալ էր և հարցեր էր առաջացրել այն առնչությամբ, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է կատարել դաշնակցի առջև անվտանգության ոլորտում ստանձնած պարտավորությունները։ Ավելի ուշ Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը ողջունել է Թրամփի քայլը՝ այն անվանելով ԱՄՆ առաջնորդի՝ Կորեական թերակղզում խաղաղության ձգտման վկայություն։

Սակայն Փհենյանում տեղի ունեցածը գնահատել են որպես Սեուլի՝ Վաշինգտոնից կախվածության հաստատում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *