Փրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Օգոստոսի 20-ին՝ ժամը 18։36-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի անտառում ոտքը վնասած քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները, օպերատիվ արձագանքելով իրավիճակին, դժվարամատչելի հատվածից քաղաքացուն մոտ 600 մ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *