«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը Եվրոպայի Լիգայի որակավորման վերջին փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովա» թիմի հետ:
Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց պաշտպան Ալեքսանդրոս Մալիսը: Տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը 33-րդ րոպեին՝ թիմի ավագ Նիկուշոր Բանկուի խփած գոլի շնորհիվ:
Խաղի մնացած ժամանակում նոր գոլեր չգրանցվեցին:
Այսպիսով, հաջորդ փուլ անցնող թիմի անունը հայտնի կդառնա պատասխան խաղում: Այն կկայանա օգոստոսի 27-ին, ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Այս զույգի հաղթողը կապահովի իր տեղը Եվրոպայի Լիգայի հիմնական փուլում: