Ռուսաստանին պատկանող ինքնաթիռը խախտել է Ֆինլանդիայի օդային սահմանը


Աշխարհ


Ֆինլանդիան հայտարարել է, որ  Ռուսաստանին պատկանող ինքնաթիռը խախտել է երկրի օդային տարածքը։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 20-ի օրվա երկրորդ կեսին։

«Տարածքային ամբողջականության յուրաքանչյուր ենթադրյալ խախտում լրջորեն է ընկալվում։ Հետաքննություն է իրականացվում»,- ասել է պաշտպանության նախարար Անտի Հակկանենը։

Ֆինլանդիան նաեւ մայիս եւ հունիս ամիսներին էր հայտարարել ռուսական ինքնաթիռների կողմից իր օդային տարածքը խախտելու մասին։

Երկու դեպքում էլ միջադեպերի պատճառով Ֆինլանդիայի ԱԳՆ էր հրավիրվել Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատարը եւ բողոքի նոտա էր հանձնվել ու բացատրություն պահանջվե։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *