Ընդդիմադիր պատգամավոր․ Գործող կառավարության ղեկավարը պիտակավորում և վիրավորում է իշխանության աղբյուրին՝ հանձին ժողովրդի

Հայաստանի շուրջ 600 հազար հպարտ քաղաքացիներ իրենց ձայները տվել են ընդդիմությանը։ Միևնույն ժամանակ, նրանցից 60 հազարի ձայների վրա ձեր իշխանությունը պարզապես թքած ունի։ Այս մասին օգոստոսի 21-ին Ազգային ժողովի նիստում, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտնել է «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

«Չէ՞ որ այս խորհրդարանում բացակայում է չորրորդ խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը»», – պարզաբանել է Ղահրամանյանը։

Նրա խոսքով՝ իշխանության աղբյուրը այն ժողովուրդն է, որին Հայաստանի գործող կառավարության ղեկավարը վերջին բառերով պիտակավորում և վիրավորում է։

«Որին ձեր իշխանության ղեկավարն ասում է․ «Ինչո՞ւ ես ողջ, ինչո՞ւչես զոհվել», «Գողացող անասուններ», «Սրիկաներ», «Կորե՛ք այստեղից» և այլն։ Մնացած բնորոշումները ես չեմ մեջբերի, որովհետև դրանք պարզապես ամոթ է կրկնել», – հիշեցրել է պատգամավորը։

Նա նշել է, որ երկրում իշխանության աղբյուրը ժողովուրդն է, որին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կաշառակեր է անվանել՝ պնդելով, թե ընդդիմադիր հայացքներ ունեցող ժողովուրդը հենց այնպես չէր գնա և ընդդիմության օգտին չէր քվեարկի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *