Իրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր


Հայաստան


«Վեոլիա Ջուր» ընկերությունում առաջնահերթ նշանակություն է տրվում ոչ միայն ջրամատակարարման համակարգի, այլև տարիների ընթացքում մաշված ու քայքայված կոյուղագծերի վերանորոգմանն ու վերակառուցմանը։

Խնդիրը հատկապես հրատապ է այն հատվածներում, որտեղ հին ու վթարային կոյուղագծերը չեն կարողանում ապահովել համակարգի բնականոն աշխատանքը և հաճախ դառնում են վթարների ու խափանումների պատճառ։

Այս պահին ընկերության սպասարկման տարբեր բնակավայրերում իրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր՝ նպատակ ունենալով վերականգնել կոյուղատար համակարգերի արդյունավետ աշխատանքը, կանխել վթարային իրավիճակներն ու բարելավել բնակիչներին մատուցվող ծառայության որակը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *