Թուրքիան Եվրոպայում ամենախիտ բնակեցված երկիրն է

Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ) տվյալներ է հրապարակել 2025-ի Եվրոպայում ամենախիտ բնակեցված երկրների վերաբերյալ։ՄԱԿ-ի դասակարգման համաձայն, բնակավայրը համարվում է քաղաք, եթե այն բաղկացած է հարակից տարածքներից՝ մեկ քառակուսի կիլոմետրի վրա առնվազն 1500 մարդով և առնվազն 50.000 ընդհանուր բնակչությամբ։

Թուրքիան 37 եվրոպական երկրների շարքում զբաղեցնում է առաջին տեղը, որտեղ բնակչության 64.3%-ը բնակվում է խիտ բնակեցված քաղաքներում։ Թուրքիային հաջորդում են Միացյալ Թագավորությունը՝ 58%-ով, Բելառուսը՝ 55.6%-ով և Իսպանիան՝ 51.6%-ով, գրում է Ermenihaber-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *