«Ռոնալդինյոն» վերադառնում է մեծ ֆուտբոլ

«Ոսկե գնդակի» դափնեկիր եւ աշխարհի չեմպիոն Ռոնալդինյոն վերադառնում է մեծ ֆուտբոլ։ Նա միացել է իտալական «Ռավենա» ֆուտբոլային ակումբին որպես ներդրող եւ միջազգային դեսպան ու մարզիկ։ Բրազիլացի ֆուտբոլիստը ներկայումս 46 տարեկան է։ Մտադիր է անցկացնել գոնե մեկ սպորտային հանդիպում, որպեսզի խփի կարիերայի վերջին գոլը։

Ակումբի սեփականատեր Ինյացիո Չիպրիանին հայտարարել է, որ Ռոնալդինյոյի վերադարձը մեծ ֆուտբոլ զուտ միայն մարկետինգային քայլ չէ։ Հիշեցնենք, որ «Ռավենան» սկսում է սպորտային հանդիպումները օգոստոսի 24-ից։ Սակայն հայտնի չէ, թե երբ Ռոնալդինյոն դուրս կգա խաղադաշտ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *