Oգոստոսի 21-ին ռուսական ուժերի հասցրած հարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել Կրիվոյ Ռոգի ամենամեծ առևտրամշակութային կենտրոնում, կան բազմաթիվ տուժածներ։ Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ 2 մարդ զոհվել է, ևս 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։ Հրդեհը տարածվել է առևտրի կենտրոնի ներսում գտնվող խանութներում։