
Խոր վշտով ու ցավով տեղեկացնում ենք, որ կյանքի 87-րդ տարում մահացել է մեր ավագ գործընկեր՝ Սեյրան Սեյրանյանը։
Նա երկար տարիներ բարեխղճորեն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: 1979թ-ից աշխատել է բժիշկ սննդաբան, իսկ 1984-ից ղեկավարել արյան փոխներարկման բաժանմունքը։ Վերջին տարիներին ղեկավարում էր կենտրոնի արհմիությունը։
Նա վայելել է գործընկերների սերն ու հարգանքը՝ իր պատասխանատու աշխատանքի, մասնագիտական նվիրվածության և մարդկային բարձր արժեքների շնորհիվ։
📍 Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 22-ին ժամը 17:00-20:00-ին` «Գետարգել» սգո սրահում:
Հուղարկավորությունը՝ նույն վայրից, օգոստոսի 23-ին, ժամը 13:00-ին:
Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Սեյրան Սեյրանյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։