Ռուսաստանում մեկ ոտք կամ ձեռք չունեցող քաղաքացիներին թույլատրել են բեռնատարներ և ավտոբուսներ վարել

Ռուսաստանի կառավարությունը բեռնատարներ և հասարակական տրանսպորտ վարելու բժշկական հակացուցումների ցանկից հանել է վերին կամ ստորին վերջույթի բացակայությանը վերաբերող կետերը, հաղորդում է РИА Новости-ն։

Ցանկում ավելացվել է դրույթ, ըստ որի՝ քաղաքացիները չեն կարողանա նշված կարգերի տրանսպորտային միջոցներ վարել միայն երկու վերին վերջույթների կամ դաստակների բացակայության, ինչպես նաև դաստակների շարժումը զգալիորեն դժվարացնող ձևափոխման դեպքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *