Թուրքական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան

Թուրքական «Gever turizm» տուրիստական գործակալությունը տուրեր է կազմակերպում Հարավային Կովկասի երկրներ՝ Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան, ինչպես նաև Իրան և Իրաք։

Գործակալությունը գտնվում է Վանում, բայց մեկնումներն իրականացվում են ոչ միայն Վանից, այլ նաև Մուրադիեից, Չալդըրանից, Դողուբայազեթից, Իգդիրից և Կարսից, գրում է Ermenihaber-ը։

«Instagram»-յան էջում պարբերաբար գովազդային արշավ է իրականացվում դեպի Հայաստան 4-օրյա զբոսաշրջային այցի մասին։ Գործակալությունը ավտոբուսով տուրեր կազմակերպում՝ այցելելով Երևան, Գյումրի, Էջմիածին, Տաթևի վանական համալիր, Գառնի, Գեղարդ, քարերի սիմֆոնիա և Սևանա լիճ։

Սոցիալական ցանցերում պարբերաբար տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակվում Հայաստան կատարված այցերից, որտեղ զբոսաշրջիկները կիսվում են իրենց տպավարություններով։ Շեշտվում է, որ Հայաստանում պատմությունը, մշակույթը և բնությունը միահյուսված են իրար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *