Թրամփ․ Իրանը պատրաստ չէ ճիշտ գործարք կնքել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շահագրգռված է Վաշինգտոնի հետ համաձայնագիր կնքելու հարցում, սակայն, նրա կարծիքով, առայժմ պատրաստ չէ գնալ «ճիշտ գործարքի», հայտնում է CBS News.

«Նրանք շատ կցանկանային գործարք կնքել։ Բայց, իմ կարծիքով, նրանք պատրաստ չեն ճիշտ գործարք կնքել», — ասել է Թրամփը լրագրողներին՝ Air Force One-ով Հարավային Կարոլինա մեկնելուց առաջ։

Սպիտակ տան ղեկավարը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում իր հնարավոր գործողությունները չի սահմանափակում բացառապես դիվանագիտությամբ։

«Դա պարզապես նշանակում է, որ մենք կտեսնենք, թե ինչ կլինի», — հայտարարել է նա՝ հավելելով, որ Իրանը, նրա խոսքով, լուրջ տնտեսական և ռազմական դժվարություններ է ապրում, ներառյալ բարձր գնաճն ու բանակի և ոստիկանության ֆինանսավորման խնդիրները։

Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լիովին վերահսկում են Օրմուզի նեղուցի հետ կապված տարածաշրջանը, ներառյալ հարակից ցամաքային տարածքները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *