Որքա՞ն վնաս են կրել հայ ծաղկավաճառները․ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանը․ Sputnik Արմենիա

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տվյալներ չունի, թե ծաղկային ջերմոցային տնտեսությունները որքան վնաս են կրել ռուսական սահմանափակումների հետևանքով։ Այս եզրակացությունը կարելի է անել Sputnik Արմենիայի գրավոր հարցման պատասխանից։

Ավելի վաղ աղբյուրը գրել էր, որ հայկական շուկան, որը դեռ վերջերս զարգանում էր և կայուն եկամուտ բերում արտադրողներին, այսօր ճգնաժամի մեջ է. երբ Ռուսաստանը սահմանափակեց հայկական արտադրանքի ներմուծումը, ու պարզվեց, որ ՀՀ–ում աճեցված ծաղիկները հնարավոր չէ իրացնել Եվրամիությունում, տնտեսվարողները բախվեցին լուրջ խնդիրների։

Լրատվամիջոցից հարցում են ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ խնդրելով տվյալներ տրամադրել գործող ծաղկային ջերմոցային տնտեսությունների քանակի, դրանց ընդհանուր տարածքի և արտադրության ծավալների, ինչպես նաև ներքին վաճառքի և արտահանման հարաբերակցության, ՌԴ սահմանափակումների ներդրումից հետո ԵՄ երկրներ մատակարարումների դինամիկայի և ամբողջ արդյունաբերության համար վնասի գնահատման վերաբերյալ:

«Ծաղկային ջերմատնային տնտեսությունների կրած վնասներն առնչվում են տնտեսվարողների ներքին գործունեությանը, ուստի էկոնոմիկայի նախարարությունը դրանց վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում», – հայտնել են գերատեսչությունից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *