Ռուսաստանը գիշերը հարձակվել է Ուկրաինայի վրա հրթիռներով և 217 անօդաչուով․ հարվածներ են գրանցվել 41 վայրում

Օգոստոսի 22-ի գիշերը Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով հրթիռներ և 217 հարվածային անօդաչու թռչող սարք, հայտնել են Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերը։ Հարձակման հիմնական ուղղությունները եղել են Կիևի և Օդեսայի մարզերը, հայտնում է РБК-Украина-ն։

Ուկրաինացի զինվորականների տվյալներով, ռուսաստանյան ուժերը կիրառել են «Իսկանդեր-Մ» և Ս-400 բալիստիկ հրթիռներ, երեք Х-31П/Х-59 ավիացիոն հրթիռ, «Բանդերոլ» թափառող զինամթերք, ինչպես նաև 217 Shahed անօդաչու, որոնցից ավելի քան 50-ը եղել են ռեակտիվ, «Գերբերա» և «Պարոդիա» նմանակող անօդաչուներ։

Ժամը 09:00-ի դրությամբ ուկրաինական ՀՕՊ-ը խոցել կամ ճնշել է 182 անօդաչու, երեք Х-31П/Х-59 հրթիռ և «Բանդերոլ» տեսակի վեց զինամթերք։ Միևնույն ժամանակ, ռուսաստանյան օդային հարձակման միջոցների հարվածներ գրանցվել են 41 վայրում, ևս 12 վայրում հայտնաբերվել են խոցված թիրախների բեկորների անկման դեպքեր։

Կիևում Ռուսաստանի բալիստիկ հրթիռային հարվածը հանգեցրել է Դառնիցկի շրջանում գտնվող պահեստում հրդեհի։ Կա զոհ և վիրավորներ։ Բացի այդ, հարվածի տակ է հայտնվել մայրաքաղաքի երկաթուղային ձեռնարկություններից մեկը, որտեղ զոհվել է աշխատակիցը։

Օդեսայի մարզում ռուսաստանյան հարձակումը վնասել է երկաթուղային ենթակառուցվածքը, մասնավորապես՝ կայարանը։

Ուկրաինական իշխանությունների տվյալներով, գիշերային հարվածի հետևանքները շարունակում են ճշտվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *