
Մահացել է բրիտանական Queen հայտնի ռոք-խմբի առաջին բաս-կիթառիստներից Բարի Միտչելը։ Այս մասին հայտնել է խմբի պաշտոնական արխիվիստ Գրեգ Բրուքսը։ Մինչելը Queen խմբին միացել է 1970 թվականի օգոստոսին, ինչպես հայտնում է The Sun պարբերականը՝ փոխարինելով առաջին բասիստ Մայք Գրոուզին։ Այդ պահին խմբի անդամ էին Ռոջեր Թեյլորը, Բրայան Մեյն ու Ֆրեդի Մերկուրին։ Խմբի կազմում նա եղել է մոտ կես տարի՝ մինչեւ 71 թվի հունվարը։ Համատեղ ունեցել են 11 ելույթ։
Մշտական բասիստ Ջոն Դիքոնը խմբին միացել է մի քանի ամիս անց՝ 71 թվականի ընթացքում։ Queen խմբից հեռանալուց հետո, Միտչելը որոշ ժամանակ դադար է վերցրել իր երաժշտական գործունեության մեջ, ապա միացել Jayne Raydio խմբին։