ՌԴ-ն նոր թիրախներ է խոցել Ուկրաինայում․ ՊՆ-ն մանրամասնում է

ՌԴ զինված ուժերը խմբային հարվածի ընթացքում «Չեռնոմորսկ» և «Յուժնի» նավահանգիստներում խոցել են ռազմական գույքով պահեստներ և Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված վառելիքաքսուքային պաշարներ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Հաղորդագրության համաձայն՝ ՌԴ ԶՈւ-ն Կիև քաղաքում և Կիևի մարզում վերգետնյա տեղակայման բարձր ճշգրտության զենքով և մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերով խմբային հարված է հասցրել տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտին և լոգիստիկ կենտրոնին:

«Կիևի մարզում խոցվել է «Նովայա Պոչտա» ընկերության խոշոր տեսակավորման համալիր «Բրովարի» լոգիստիկ կենտրոնը, որն պահպանում էր մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի համար բաղադրիչների և պատրաստի արտադրանքը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *