Օրինականացրել են «լրտեսների որսը» – Հրապարակ

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել օտարերկրյա ազդեցությունների դեմ պայքարի մասին օրենքի ընդհանուր դույթներին, ինչը լայն քննարկումների առիթ է տվել։ Շատերը հայտարարում են, որ Իսլամական Հանրապետությունն այդպիսով երկրում օրինականացնում է «լրտեսների որս» կոչված երեւույթը, ինչը չափազանց վտանգավոր է։ Օրենքը բաղկացած է 4 գլխից եւ 33 հոդվածից։ Պաշտոնապես սակայն հայտարարվել է, որ օրենքը ընդունվում է օտարերկրյա պետությունների եւ հատուկ ծառայությունների՝ Իրանում քայքայիչ գործողությունների դեմ պայքար ծավալելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *