
Սաուդական «Ալ Նասեր» ֆուտբոլային ակումբի հարձակվող, պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն խփել է ամուսնությունից հետո առաջին գոլը։ Ռոնալդուն աչքի է ընկել «Էր-Ռիյադի» հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրի շրջանակում։ Հանդիպումն ավարտվել է 4։0 հօգուտ «Ալ-Նասերի»։ Գոլը 41-ամյա Ռոնալդուի կարիերայում թվով 977-րդն էր։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն ամուսնացել է իր երկարամյա հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսի հետ՝ օգոստոսի 11-ին։