Զինծառայող Էդգար Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. սպանություն կատարած անձը ձերբակալվել է

Զինծառայող Էդգար Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության հատկանիշներով։

Քննչական կոմիտեից հաղորդում են, որ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ այսօր հայտնաբերվել է Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։

24news-ը գրում է, որ մահացած զինծառայողը Երևանից էր՝ 22 տարեկան։ Նա ծառայում էր Վայքի զորամասերից մեկում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *