1990-ի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է և պատմական ժառանգությունը՝ վեր քաղաքական օրակարգերից ու օրվա իշխանությունների կողմից որդեգրված քաղաքականությունից։ Այս մասին հայտարարություն են տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։
«Շնորհավո՛ր Անկախության Հռչակագրի օրը։
Պահպանենք, արժևորենք և ուժեղացնենք մեր անկախ պետությունը` հաստատուն հավատով, որ Ուժեղ Հայաստան լինելո՛ւ է»,- ասված է հաղորդագրությունում: