Ռուսաստանը պաշտոնապես խնդրել է Ֆինլանդիային Պետդումայի ընտրությունների օրերին արգելել ցույցերը դեսպանատան մոտ

Ռուսաստանը Ֆինլանդիային դիվանագիտական նոտա է ուղարկել՝ խնդրելով ժամանակավորապես արգելել ցույցերի անցկացումը Հելսինկիում Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ՝ Պետական դումայի ընտրությունների օրերին։ Տեղեկությունը ֆիննական ԱԳՆ-ն հաստատել է Yle հեռուստաալիքին։

Նոտայում ռուսաստանյան կողմը խնդրում է ուժեղացնել անվտանգության միջոցառումները ընտրատեղամասի շրջանում, որը գործելու է Ռուսաստանի դեսպանատանը։ Առաջարկվող միջոցներից մեկը դիվանագիտական ներկայացուցչության հարևանությամբ բողոքի ակցիաների անցկացումը ժամանակավորապես արգելելն է։

Ֆինլանդիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ ստացել են ծանուցում դեսպանատանը ընտրատեղամաս բացելու մասին՝ Ռուսաստանի խորհրդարանի ընտրությունների կապակցությամբ։ Միևնույն ժամանակ, առայժմ չի հստակեցվում, թե ինչպես են ֆիննական իշխանությունները մտադիր արձագանքել Ռուսաստանի նոտային։

Ռուսաստանի Պետական դումայի ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 18–20-ին։ Դրանց ընթացքում յուրաքանչյուր միամանդատ ընտրատարածքից կընտրվի մեկ պատգամավոր։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ քվեարկության օրերին արտերկրում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ, մասնավորապես, կարող են անցկացվել Ուկրաինային աջակցող ակցիաներ։ Պարբերականի տվյալներով, համապատասխան նոտաներ ուղարկվել են տարբեր երկրներում գտնվող Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *