
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել․
«1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է և պատմական ժառանգությունը՝ վեր քաղաքական օրակարգերից ու օրվա իշխանությունների կողմից որդեգրված քաղաքականությունից։
Շնորհավո՛ր Անկախության Հռչակագրի օրը։
Պահպանենք, արժևորենք և ուժեղացնենք մեր անկախ պետությունը` հաստատուն հավատով, որ Ուժեղ Հայաստան լինելու´ է»: